Բաժիններ՝

Նիդերլանդներում ամուսնական յուրօրինակ առաջարկի ժամանակ տուժել է հարևան տան տանիքը (տեսանյութ)

BBC-ի փոխանցմամբ` Նիդերլանդների Իյսելսթեյն քաղաքում ամբարձիչ կռունկն ընկել է տան տանիքի վրա: Դա տեղի է ունեցել այն ժամանակ, երբ տեղաբնակներից մեկը փորձել է առաջարկություն անել իր ընկերուհուն:

Հոլանդացին պատրաստվել է ամբարձիչ կռունկի օգնությամբ հայտնվել իր ընկերուհու ննջասենյակի պատուհանի առջև, երգ երգել ու առաջարկություն անել: Սակայն ամբարձիչ կռունկն ամուր կանգնած չի եղել իր տեղում, ինչի հետևանքով էլ նրա սլաքն ընկել է հարևան տան տանիքի վրա:

Հետագա փորձերի ժամանակ ամբարձիչ կռունկն առաջացրել է ավելի մեծ ավերածություններ: Տարհանվել են մոտակա տների բնակիչները: Չնայած այդ ամենին` երիտասարդն իր ընկերուհուց ստացել է դրական պատասխան, և նրանք իրենց հարսանիքն արդեն նշում են Փարիզում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս