ԵՄ-ը 2015 թվականին Վրաստանին կհատկացնի 46 միլիոն եվրո

Новости-Грузия լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԵՄ-ը 2015 թվականին Վրաստանին հատկացնելու է 46 միլիոն եվրո՝ պահպանելու համար մակրոտնտեսական կայունություն: Այս մասին այսօր հայտնել է Վրաստանի ԱԳՆ-ի մամլո ծառայությունը:

Վրաստանը գումարը ստանալու է երկու տրանշով. գումարի կեսը կլինի դրամաշնորհի, իսկ մյուս կեսը՝ վարկի տեսքով: Համապատասխան հուշագիրն ավելի վաղ ստորագրել է ֆինանսների ու տնտեսական հարցերով եվրահանձնակատար Պիեռ Մոսկովիսին.

«Մենք աջակցում ենք Վրաստանի փորձերին՝ կապված ԵՄ-ին ինտեգրվելու գործընթացում մակրոտնտեսական կայունություն պահպանելու, ինչպես նաև տնտեսական աճին միտված բարեփոխումներ անցկացնելու հետ»:

Տեսանյութեր

Լրահոս