Բաժիններ՝

Երկրին վտանգ է սպառնում ոչ միայն արևելքից, այլև՝ հարավից. Ուկրաինայի պաշտպանության նախարար

Ուկրաինական UNIAN լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ուկրաինայի պաշտպանության նախարար Ստեփան Պոլտորակը Գերագույն ռադայում հայտարարել է, որ Ուկրաինայի համար սպառնալիք առկա է ոչ միայն արևելքում, այլև՝ հարավում, ինչի համար էլ մեծացվելու է հարավային մարզերում կենտրոնացված զորքերի թիվը:

Պոլտորակը մանրամասել է, որ հարավից եկող սպառնալիքի տակ նկատի ունի Մերձդնեստրին. «Մենք հստակ տեղյակ ենք այդ մասին, և տեղի խմբավորումը մեծացվելու է»: Պոլտորակը հավելել է, որ 2015 թվականին ուկրաինական բանակ կզորակոչվի 40.000 մարդ, և որ նրանց զորակոչի վրա նախատեսվում է ծախսել 95 միլիոն գրիվնա:

Բացի այդ, նախատեսվում է ուսումնական հաստատություններում պատրաստել 10.500 պայմանագրային զինծառայողի:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս