Բաժիններ՝

Խոդորկովսկին Լենինի նման Ցյուրիխից հեղափոխություն է պլանավորում Ռուսաստանում. Bloomberg

Bloomberg գործակալության փոխանցմամբ՝ «ՅՈՒԿՕՍ»-ի նախկին ղեկավար Միխայիլ Խոդորկովսկին, ով գտնվում է Ցյուրիխում, պլաններ է կառուցում ռուսական ընդդիմության վերստեղծման մասին:

Անցել է 100 տարի այն բանից հետո, ինչ բոլշևիկ Վլադիմիր Լենինը, գտնվելով Ցյուրիխում, պլաններ էր մշակում հեղափոխության մասին: Այժմ էլ նման հավակնություններ է ցանկանում կյանքի կոչել Խոդորկովսկին, ով գտնվում է շվեյցարական այդ քաղաքում:

Խոդորկովսկին, ով ազատության մեջ է արդեն մեկ տարի, հայտարարել է, որ Ռուսաստանի տնտեսության սողոսկող լճացումը սկսում է աշխատել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի դեմ: Նա նաև ընդգծում է, որ Ղրիմի միացման կապակցությամբ խանդավառությունը կչքանա 5 տարի անց, իսկ ռուսաստանցիները կզգան Ռուսաստանի տնտեսության համար այդ իրադարձության հետևանքները:

Խոդորկովսկին կարծում է, որ Պուտինը ֆինանսական պլանում մանևրելու համար ունի շատ քիչ հնարավորություններ, ինչը խնդիրներ է ստեղծում նրա համար, և արդյունքում նրա կողմից գործելիք հնարավոր յուրաքանչյուր սխալի արժեքը կարող է ունենալ վճռորոշ նշանակություն:

Խոդորկովսկու խոսքերով՝ Պուտինի համար խնդիր է անգամ մեկ բարել նավթի համար 120 դոլար գինը, քանի որ նրա կառավարման համակարգն այնպիսին է, որ նա չի կարող գոյատևել առանց տարեցտարի հումքի վաճառքից աճող եկամուտների:

Նախկին օլիգարխը պլանավորում է 100 միլիոն դոլար ուղղել իր «Բաց Ռուսաստան» կազմակերպության ֆինանսավորմանը, որը պետք է ինտերնետային գործիքների օգնությամբ Ռուսաստանում առաջ տանի քաղաքացիական հասարակությունը և ոչ թե երկրի ներսում ընդդիմադիր գործունեությունը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս