Թուրքիայի համար առաջնահերթը TANAP գազատարի նախագիծն է. Չավուշօղլու

RBC-ի փոխանցմամբ՝ Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն Վրաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարների հետ հանդիպումից հետո հայտարարել է, որ Թուրքիայի համար առաջնահերթը «Անդրանատոլիական» (TANAP) գազատարի կառուցումն է.

«Մենք կդիտարկենք ու կգնահատենք Թուրքիայի տարածքով նոր գազատար անցկացնելու մասին Վլադիմիր Պուտինի առաջարկը, սակայն Թուրքիայի համար առաջնահերթը TANAP-ի նախագիծն է»:

Չավուշօղլուի խոսքերով՝ Մոսկվան ու Անկարան հուշագիր են ստորագրել փոխըմբռնման մասին, որը նախատեսում է Սև ծովի հատակով Ռուսաստանից Թուրքիա գազատարի կառուցման նախագծի իրագործում, որն էլ փոխարինելու է «Հարավային հոսք» գազատարի նախագծին. «Այդ քննարկումներից հետո Թուրքիան կտա իր պատասխանը»:

Թուրքիայի էներգետիկայի ու բնական պաշարների նախարար Թաներ Յըլդըզն իր հերթին ընդգծել է, որ մինչև 2035 թվականը ԵՄ-ում գազային պահանջարկը ներկայիս 550 միլիարդ խորանարդ մետրից կհասնի մոտ 700 միլիարդ խորանարդ մետրի.

«Եվրոպան կփորձի իր կարիքները ծածկել տարբեր նախագծերով: Դա կարող է լինել Արևելյան Միջերկրածովի (իսրայելական ու կիպրական) գազը, կարող է լինել իրանական ու թուրքմենական գազը, ինչպես նաև ադրբեջանական ու ռուսական գազը»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031