Բաժիններ՝

Առաջիկա 5 տարում Թուրքիայի խոշոր քաղաքների թիվը 30-ից կհասցվի 40-ի

Թուրքական Dünya Bülteni լրատվական կենտրոնի փոխանցմամբ՝ Թուրքիայում 5 տարվա ընթացքում մեծ քաղաքների թիվը ներկայիս 30-ից կհասցվի առնվազն 40-ի: Այս մասին հայտարարել է Թուրքիայի փոխվարչապետ ու կառավարության խոսնակ Բյուլենթ Արընչը:

Նա մանրամասնել է, որ 2019 թվականին Թուրքիայում կայանալիք ՏԻՄ ընտրություններից առաջ երկիրը կունենա նվազագույնը 40 խոշոր քաղաք: Արընչի խոսքերով՝ ներկայումս գործող 30 խոշոր քաղաքներին բաժին է ընկնում բնակչության 72 տոկոսը, և իրենք մտադիր են այդ ցուցանիշը հասցնել 80-85 տոկոսի:

Հիշեցնենք, որ սրանից առաջ էլ հաղորդվել էր, թե Թուրքիայում ցանկանում են փոխել ընտրական համակարգը՝ երկիրը բաժանելով 550 «նեղ» գոտու: Թուրքիայում խոշոր քաղաքներ են համարվում 750.000 և ավելի բնակչություն ունեցող քաղաքները:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031