Բաժիններ՝

Աֆղանստանում ՆԱՏՕ-ի առաքելությունը պաշտոնապես ավարտված է

CBS News-ի փոխանցմամբ՝ ԱՄՆ-ի ու ՆԱՏՕ-ի ուժերը դեկտեմբերի 9-ին պաշտոնապես ավարտել են իրենց ռազմական ներկայությունն Աֆղանստանում: Գործողության սկսվելուց 13 տարի անց դաշինքի ուժերը լքում են աֆղանական տարածքը:

ԱՄՆ-ի ու ՆԱՏՕ-ի զորքերի հրամանատար Ջոն Քեմփբելը հայտարարել է, որ առաքելությունն անցում է կատարում աջակցություն ցուցաբերելու փուլին: Այդ նպատակով Աֆղանստանի տարածքում կմնա դաշինքի մոտ 13.000 զինծառայող:

Աֆղանստանում ԱՄՆ-ի ու ՆԱՏՕ-ի ուժերի գործողությունը մեկնարկել է 2001 թվականի սեպտեմբերի 11-ի ահաբեկչություններից հետո, երբ հարձակման ենթարկվեցին Առևտրի համաշխարհային կենտրոնի ու Պենտագոնի շենքերը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031