Անգելա Մերկելը 2015 թվականի գարնանը կժամանի Վրաստան

Грузия Online-ի փոխանցմամբ՝ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հաջորդ տարվա գարնանը կժամանի Վրաստան: Այս մասին հայտնի է դարձել Վրաստանի վարչապետ Իրակլի Գարիբաշվիլու ու Գերմանիայի արտգործնախարար Ֆրանկ Վալտեր Շտայնմայերի հանդիպումից հետո:

Վրաստանի վարչապետի մամլո ծառայությունը հայտնել է, որ հանդիպման ժամանակ այդ հարցից բացի, քննարկվել է նաև երկու երկրների համագործակցության հարցը, Գարիբաշվիլին ու Շտայնմայերը կողմ են արտահայտվել քաղաքական ու տնտեսական հարաբերությունների խորացմանը:

Շտայնմայերն ամուր աջակցություն է հայտնել Վրաստանի եվրոպական ու եվրաատլանտյան ինտեգրմանը: Շտայնմայերը Վրաստանում հանդիպել է նաև այդ երկրի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլու ու արտգործնախարար Թամար Բերուչաշվիլու հետ:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031