Բաժիններ՝

Կարող է առաջանալ հակառուսական պատժամիջոցներին Մաքսային միության շրջանակներում պատասխանելու անհրաժեշտություն. Լավրով

Ռուսական РИА Новости լրատվական գործակալությանը տված հարցազրույցի ժամանակ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Մոսկվան չի բացառում, որ կարող է առաջանալ Ռուսաստանի դեմ սահմանված արևմտյան պատժամիջոցներին Մաքսային միության շրջանակներում պատասխանելու անհրաժեշտություն.

«Մաքսային միության նորմատիվային-իրավական բազան նրա մասնակիցներին հնարավորություն է տալիս ձեռնարկել առևտրային բնույթի համատեղ քայլեր, եթե երրորդ երկրները տնտեսական ճնշում են բանեցնում Մաքսային միության անդամ երկրներից մեկի վրա:

Եվ այնուամենայնիվ, ներկայումս Մաքսային միության օրակարգում չեն գտնվում այդպիսի գործողությունները՝ ի պատասխան Ռուսաստանի դեմ Արևմուտքի կիրառած սահմանափակիչ միջոցների: Սակայն չենք բացառում, որ ապագայում կարող է առաջանալ այդպիսի անհրաժեշտություն:

Արևմուտքի պատժամիջոցային ճնշման հետ կապված՝ մենք մեր գործընկերների հետ համակարծիք ենք, որ Ռուսաստանի դեմ սահմանված սահմանափակիչ միջոցները հակասում են միջազգային իրավունքի նորմերին ու չեն նպաստում ներուկրաինական ճգնաժամի կարգավորմանը»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031