Ադրբեջանի ՊՆ-ը հերքել է առաջնագծում կորուստներ կրելու մասին տեղեկատվությունը

Ադրբեջանական Turan լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանի ՊՆ-ը հայտարարություն է տարածել «ճակատային գծի հարավային հատվածում հայկական հետախուզական խումբ ոչնչացնելու» մասին: Գերատեսչության մամլո ծառայության հաղորդմամբ՝ «միջադեպը գրանցվել է դեկտեմբերի 8-ի երեկոյան, երբ հետախուզական խումբը փորձել է հատել ճակատային գիծը»:

Ադրբեջանի ՊՆ-ն ընդգծել է, որ «ձեռնարկված միջոցառումների արդյունքում կանխվել է խմբի շարժը, և որ ինտենիսվ փոխհրաձգության ժամանակ հակառակորդը կրել է մեծ թվով կորուստներ ու հարկադրված է եղել նահանջել»: Ադրբեջանի ՊՆ-ը հայտնել է, որ «ադրբեջանական կողմից չկան կորուստներ»:

Հիշեցնենք, որ սրանից առաջ Yerkir.am-ը հայտնել էր, որ դեկտեմբերի 8-ին ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում հակառակորդը փորձել է դիվերսիոն գործողություն ձեռնարկել: Արդյունքում` հայկական կողմը կանխարգելիչ հարված է հասցրել, և հակառակորդը 5-7 զոհ է տվել:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031