Գերմանիան չի ճանաչում Ռուս-աբխազական պայմանագիրը. Շտայնմայեր

Грузия Online-ի փոխանցմամբ՝ Գերմանիան չի ճանաչում Ռուսաստանի ու օկուպացված Աբխազիայի միջև ստորագրված այսպես կոչված դաշնակցային (համատեղ զորքեր ստեղծելու մասին) պայմանագիրը: Այս մասին Թբիլիսիում իր վրացի գործընկերոջ հանդիպումից հետո հայտարարել է Գերմանիայի արտգործնախարար Ֆրանկ Վալտեր Շտայնմայերը.

«Մենք քանիցս ընդգծել ենք, որ Գերմանիան աջակցում է Վրաստանի տարածքային ամբողջականությանն ու ինքնիշխանությանը, և ես դա ձեզ վստահեցնում եմ ևս մեկ անգամ: Մենք չենք ճանաչում այդ պայմանագիրը»: Շտայնմայերը հայտարարել է, որ Գերմանիայի ու Վրաստանի փոխհարաբերությունները երբևէ չեն եղել այսքան սերտ:

Շտայնմայերի խոսքերով՝ այդ հարցում շատ կարևոր նշանակություն ունի Ասոցացման համաձայնագիրը, որը կմերձեցնի ԵՄ-ին ու Վրաստանին: Գերմանիայի ու Վրաստանի արտգործնախարարները պայմանավորվել են 2017 թվականը հայտարարել Գերմանիայի ու Վրաստանի բարեկամության տարի:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031