Շուտով ԵՄ-ի ու Վրաստանի միջև կհաստատվի ոչ վիզային ռեժիմ. Շտայնմայեր

Новости-Грузия լրատվական գործակալության փոխանցմամբ՝ շատ քիչ ժամանակ է մնացել, որպեսզի ԵՄ-ի ու Վրաստանի միջև հաստատվի ոչ վիզային ռեժիմ: Այս մասին երեկ Թբիլիսիում Վրաստանի արտգործնախարար Թամար Բերուչաշվիլու հետ համատեղ մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է Գերմանիայի արտգործնախարար Ֆրանկ Վալտեր Շտայնմայերը.

«Ես խոստանում եմ, որ Գերմանիան, օգտագործելով իր հնարավորությունները, ակտիվորեն կաջակցի Վրաստանի եվրոպական ընտրությանն ու ուղուն»: Ավելի վաղ Վրաստանի կառավարությունը հույս էր հայտնել, որ ԵՄ-ի ու Վրաստանի միջև ոչ վիզային ռեժիմի ներդրման մասին որոշումը կընդունվի 2015 թվականի մայիսին Ռիգայում կայանալիք «Արևելյան գործընկերության» գագաթաժողովում:

Շտայնմայերն աշխատանքային երկօրյա այցով Վրաստան է ժամանել երեկ: Սա ընթացիկ տարում Շտայնմայերի արդեն երկրորդ ընթացիկ այցն է Վրաստան: Ապրիլին նա Թբիլիսի է ժամանել իր ֆրանսիացի գործընկեր Լորան Ֆաբիուսի հետ միասին:

Տեսանյութեր

Լրահոս