Բաժիններ՝

Բալթիկ ծովում ռուսական ռազմավարական ռմբակոծիչների հայտնվելուց հետո ՆԱՏՕ-ն օդ է բարձրացրել իր կործանիչները

Ուկրաինական UNIAN լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Բալթյան երկրներում ՆԱՏՕ-ի միացյալ ուժերը երեկ հարկադրված են եղել երկու անգամ օդ բարձրացնել իրենց կործանիչները՝ կապված ռուսական մարտական ինքնաթիռների չհամաձայնեցված թռիչքների հետ:

Այս մասին հայտնել է Լատվիայի ՊՆ-ի մամլո ծառայությունը: Առաջին միջադեպը տեղի է ունեցել միանգամից 6 ռուսական ռազմավարակական ռմբակոծիչների մոտենալուց հետո, որոնք ունակ են կրել միջուկային լիցքեր:

Խոսքը գնում է հեռահար գործունեության Ту-22 տիպի երկու գերձայնային ռմբակոծիչի ու Ту-95 տիպի 4 ռմբակոծիչի մասին: Նրանց որսալու համար օդ են բարձրացվել F-16 տիպի կործանիչներ:

Քիչ անց գրանցվել է ևս մեկ միջադեպ, որին մասնակցել են  Ту-134 տիպի երեք մարտական ինքնաթիռ ու Ан-72 տիպի մեկ տրանսպորտային ինքնաթիռ, որոնք նույնպես թռչել են Բալթիկ ծովի վրայով: Նրանց որսալկու համար օդ են բարձրացվել CF-188 կործանիչներ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031