Բաժիններ՝

Գիտնականները խորհուրդ են տալիս քնելուց առաջ ֆիլմ չդիտել

Քնելուց առաջ ֆիլմեր ու հաղորդումներ նայելը վնասակար է առողջությանը: Այս մասին, aroxj.am-ի փոխանցմամբ՝ հայտնում են մի խումբ գիտնականներ: Նրանք նշում են, որ զարգացած ու զարգացող երկրներում մոտավորապես յուրաքանչյուր երրորդ մարդ քնելուց առաջ պլանշետների, բջջային հեռախոսների, դյուրակիր համակարգիչների ու հեռուստացույցի առաջ է անցկացնում, ինչը վտանգում է առողջությունը և խաթարում է քունը:

Ըստ գիտնականների, հատկապես վտանգավոր է քնից առաջ ֆիլմեր դիտելը, քանի որ ֆիլմերի տևողությունը 1.5 ժամից ավելի է և այդ ընթացքում մարդը վնաս է հասցնում ողնաշարին, պարանոցի մկաններին ու ոսկորներին: Ըստ ուսումնասիրության, պառկած դիրքում ֆիլմ դիտելը շեղումներ ու ծռվածքներ է առաջացնում ողնաշարում ու պարանոցում:

Ի դեպ, սա միակ ուսումնասիրությունը չէ, որ ցույց է տվել ողնաշարի շեղումներ՝ նոր տեխնոլոգիաների առաջացման հետևանքով: Վերջերս մեկ այլ գիտնականների խումբ եզրակացրել է, որ սմարթֆոնների ու  պլանշետների գործածման արդյունքում մարդու ողնաշարի վրա ծանրաբեռնվածությունը կրկնակի է:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031