
Ստեփանավանում առատ ձյուն է տեղում

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 6-ին`
ժամը 19:40-ի դրությամբ, Մարտունիի, Սևանի, Ապարանի ավտոճանապարհներին և
Վարդենյաց լեռնանցքում տեղ-տեղ մերկասառույց է, Իջևանի, Արագածի, Կոտայքի,
Աշոցքի, Տավուշի և Նոյեմբերյանի ճանապարհներին՝ մառախուղ:
Ստեփանավանում տեղում է առատ, Լոռիի և Թումանյանի տարածաշրջաններում՝
թույլ ձյուն:
Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարների կողմից ավտոճանապարհներին կատարվում են աղով, ավազով մշակման և մաքրման
աշխատանքներ: