Սաակաշվիլու կուսակցությունը հենակետ է պատրաստում Ուկրաինայում. Բուրջանաձե

Новости-Грузия լրատվական գործակալության փոխանցմամբ` Վրաստանի խորհրդարանի նախկին նախագահ, «Միացյալ դեմոկրատական շարժում» կուսակցության առաջնորդ Նինո Բուրջանաձեն կարծում է, որ նախկինում իշխող «Միասնական ազգային շարժում» (ՄԱՇ) կուսակցությունը հենակետ է պատրաստում Ուկրաինայում, որպեսզի վերադառնա հայրենիք.

«ՄԱՇ-ը պատրաստվում է շատ լրջորեն: Ուկրաինայում նրանց գտնվելու պատճառը Վրաստանից հեռանալը չէ: Ուկրաինայում նրանք հենակետ են պատրաստում` Վրաստան վերադառնալու համար:

Շատերը չէին հավատում ինձ, երբ երկու տարի ասում էի, որ եթե «Վրացական երազանքը» շարունակի այդպես, ապա ՄԱՇ-ն աշխուժանալու է և հայտնվելու է վերադառնալու է հնարավորություն: Իսկ այսօր մենք տեսնում ենք, որ ՄԱՇ-ը ոտքի է կանգնել:

Սաակաշվիլին ուղիղ ասում է, որ իր հետագա քաղաքական պլանները կապված են Վրաստանի հետ: Վրաստանից Ուկրաինա հիմնականում ուղարկվում են նախկին պաշտոնյաներ, որոնք Սաակաշվիլու իշխանության ժամանակներից բիզնես ունեն այդ երկրում»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031