Բաժիններ՝

Իվանիշվիլին պետք է խոստովանի, որ Վրաստանում ազդում է քաղաքականության վրա. Մարգվելաշվիլի

Новости-Грузия լրատվական գործակալության փոխանցմամբ` Վրաստանի նախկին վարչապետ, «Վրացական երազանք» իշխող դաշինքի հիմնադիր Բիձինա Իվանիշվիլին պետք է բաց հայտարարի, որ ազդեցություն ունի երկրի քաղաքական գործընթացների վրա: Այս մասին Լեհական միջազգային գործերի ինստիտուտում երեկ հայտարարել է Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին:

Նրա խոսքերով` Իվանիշվիլին միավորել է ընդդիմադիր ուժերին, որոնք ընդդիմանում էին Սաակաշվիլուն ու նրա թիմին, քանի որ առանձին-առանձին այդ ջանքերը չէին լինի բավարար, և միացյալ ընդդիմությանը հաջողվեց ժողովրդավարական ճանապարհով հաղթանակ տանել խորհրդարանական ընտրություններում.

«Մեկ տարի անց նա (Իվանիշվիլին) թողեց պաշտոնը և սկսեց գործել որպես մասնավոր անձ: Դա շատ հետաքրքիր գործընթաց է` և ոչ միայն Վրաստանի համար: Նրա ներգրավվածությունն ու գնահատականներն ունեն մեծ ազդեցություն: Ինչպես մենք կարող ենք քաղաքացուց խլել քաղաքականության մասին խոսելու հնարավորությունը:

Ելքը հետևյալն է.  Իվանիշվիլին պետք է խոսի ավելի բաց ձևով և ասի, որ իրականում ազդեցություն չունի քաղաքականության վրա և հերքի, թե մասնակցում է այս գործընթացին»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս