Վրաստանը չի դիտարկում ՌԴ-ի հետ երկաթուղային հաղորդակցության վերականգնման հարցը. Բերուչաշվիլի

Грузия Online-ի փոխանցմամբ` Վրաստանի կառավարությունը ներկայումս չի դիտարկում Ռուսաստանի հետ երկաթուղային հաղորդակցության վերականգնման հարցը:

Այս մասին երեկ Բազելում լրագրողների հետ զրույցում հայտարարել է Վրաստանի արտգործնախարար Թամար Բերուչաշվիլին, ով Շվեյցարիայում մասնակցել է ԵԱՀԿ անդամ երկրների արտգործնախարարների խորհրդի նիստին:

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը Բազելում հայտարարել էր, որ Ռուսաստանը պատրաստ է մասնակցել Աբխազական երկաթուղու վերականգնմանը` ընդգծելով, որ բոլոր կողմերը պետք է մասնակցեն այդ գործընթացին. «Մենք պատրաստ ենք դրան»: Աբխազական երկաթուղին փակվել է 1992 թվականի օգոստոսին:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031