Ադրբեջանը չի կատարում ստանձնած միջազգային պարտավորությունները. ԱՄՆ պետդեպարտամենտ
Haqqin.az պորտալի փոխանցմամբ` ԱՄՆ պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Մարի Հարֆը մեկնաբանել է Ադրբեջանում «Ազատություն» ռադիոկայանի լրագրող Խադիջա Իսմայլովային կալանավորելը:
Հարֆը հայտարարել է, որ ԱՄՆ-ը մտահոգ է Ադրբեջանում քաղաքացիական հասարակության վրա ճնշում գործադրելու կապակցությամբ և իր դժգոհության մասին քանիցս հայտնել է այդ երկրի կառավարությանը.
«Մենք դժգոհ ենք այդ երկրում ինչպես լրագրողների վրա ճնշում գործադրելու, այնպես էլ ընդհանրապես քաղաքացիական հասարակության գործունեության սահմանափակման կապակցությամբ: Այդ ամենը խոսում է այն մասին, որ Ադրբեջանը չի կատարում ստանձնած միջազգային պարտավորությունները: Այդ ամենը չի կարող մտահոգել մեզ»: