Բաժիններ՝

Սի Ծինփինը կոչ է արել արագացնել զինված ուժերի արդիականացումը

Xinhua լրատվական գործակալության փոխանցմամբ` Չինաստանի նախագահ Սի Ծինփինը կոչ է արել արագացնել երկրի զինված ուժերի արդիականացումը: Նա հայտարարել է, որ ուժեղ և ժամանակակից բանակն անփոխարինելի դեր է խաղում «չինական երազանքին» հասնելու գործընթացում:

Սի Ծինփինը նաև ընդգծել է մարդկային ռեսուրսների դերը զինված ուժերում` ընդգծելով, որ բանակային ղեկավարությունը պետք է հետ կանգնի սովորական մտածելակերպից և ներկայացնի թարմ գաղափարներ: Սի Ծինփինի կարծիքով` ժամանակակից սպառազինությունը կենսական անհրաժեշտություն ունի ազգային անվտանգության համար:

Սի Ծինփինը պետության առանցքային պաշտոնը զբաղեցնելուց անմիջապես անց առաջ է քաշել «չինական երազանքի» հայեցակարգը: Այն իրենից ենթադրում է Չինաստանի ժողովրդի կենսապայմանների բարելավում և ավելի լավ հասարակության կառուցում: Չինաստանի ժողովրդա-ազատագրական բանակն աշխարհի ամենամեծաթիվ բանակն է` ավելի քան երկու միլիոն զինծառայող:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031