Բաժիններ՝

Ադրբեջանում կկառուցվի Հեյդար Ալիևի անունը կրող քաղաք

AZE.az-ի փոխանցմամբ` մոտ ժամանակներս Ադրբեջանում ի հայտ կգա երկու նոր քաղաք, որոնցից մեկը կկառուցվի` Ալյաթում (Բաքվի մոտ), իսկ մյուսը` Շաբրան ու Սիյազան քաղաքների միջև (Ադրբեջանի հյուսիս-արևելք): Այս մասին հայտարարել է իշխող «Ենի Ազերբայջան» կուսակցության (ԵԱԿ) գործադիր քարտուղարի տեղակալ Սիյավուշ Նովրուզովը:

Նա ընդգծել է, որ քաղաքներից մեկն անվանվելու է Ադրբեջանի նախկին նախագահ Հեյդար Ալիևի անունով. «Արդեն քանիցս հնչեցվել է Ադրբեջանի քաղաքներից մեկը Հեյդար Ալիևի անունով անվանակոչելու անհրաժեշտությունը: Նախիջևանում արդեն իսկ կա փախստականների համար փոքր քաղաք, որն անվանվել է Հեյդարաբադ: Այժմ եկել է ժամանակը` Հեյդար Ալիևի պատվին նոր քաղաք անվանակոչելու համար»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս