Ուկրաինան ստանձնել է ՎՈՒԱՄ-ի նախագահությունը

Ուկրաինական UNIAN լրատվական գործակալության փոխանցմամբ` Ուկրաինան ստանձնել է ՎՈՒԱՄ-ի նախագահությունը: Այս մասին Twitter-ի իր միկրոբլոգում գրել է Ուկրաինայի արտգործնախարար Պավել Կլիմկինը: Նա նաև հայտնել է, որ ներկայումս Բազելում ընթանում է ՎՈՒԱՄ-ի նիստը:

ՎՈՒԱՄ-ը ստեղծվել է 1997 թվականին` Վրաստանի, Ուկրաինայի, Ադրբեջանի ու Մոլդովայի կողմից: 1999-2005 թվականներին կազմակերպության մեջ գտնվել է նաև Ուզբեկստանը (ՎՈՒՈՒԱՄ):

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031