Նիկոլ Փաշինյանն ընդդիմադիր դաշտում դիրքավորման խնդիր էր լուծում. ՀՀԿ-ական պատգամավոր

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Խոսրով Հարությունյանը կարծում է՝ Հայաստանի՝ ԵՏՄ-ին անդամակցելը  ներքաղաքական զարգացումների վրա էական ազդեցություն չի թողնելու: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նա կարծիք հայտնեց, որ ոչ իշխանական եռյակը շարունակելու է իր քաղաքական հիմնական գործուներությունը, որովհետև եռյակի քաղաքական նպատակը երևևէ արտաքին քաղաքական վեկտորը փոխել չի եղել: Ըստ ՀՀԿ-ական պատգամավորի՝ եռյակի քաղաքական նպատակը եղել է Սերժ Սարգսյանը, և  շարունակում է դա էլ մնալ. «Դա ընդդեմ կոնկրետ անձի շարժում է, որը հեռանկար չի ունենալու»:

168.am-ի հարցին՝ այդ դեպքում ինչո՞ւ եռյակի անդամները չմիացան Նիկոլ Փաշինյանի՝ նախագահին իմպիչմենտի հայտարարելոււ նախաձեռնությանը, Խ. Հարությունյանը պատասխանեց, որ այդ նախաձեռնությունը որևէ հեռանկար գոնե Ազգային Ժողովում չէր կարող ունենալ. «Երկրորդ՝ իմպիչմենտի նախաձեռնությունը ոչ այնքան Սերժ Սարգսյանի դեմ էր ուղղված, որքան ընդդիմության: Նիկոլ Փաշինյանը փորձում է ընդդիմության մեջ ասել՝ հանրություն, ամենաընդդիմադիրը ես եմ, որովհետև որևէ մեկն ինձնից ավելի ջերմեռանդ Սերժ Սարգսյանին չի վարկաբեկում կամ քննադատում: Այդ նախաձեռնությունը մեծամասնության, քաղաքական պրոցեսների հետ որևէ առնչություն չուներ: Ընդդիմադիր դաշտում դիրքավորման խնդիր էր լուծում Նիկոլ Փաշինյանը իր այս նախաձեռնությամբ: Դա նույնիսկ Սերժ Սարգսյանի հետ առնչություն չուներ»:

Տեսանյութեր

Լրահոս