Աթենքի փողոցներում անվտանգությունն ապահովելու է մոտ 7000 ոստիկան` կապված Դավութօղլուի այցի հետ

Ռուսական ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ` մոտ 7000 ոստիկան ապահովելու են Հունաստանի մայրաքաղաք Աթենքում ապահովելու են փողոցների անվտանգությունը` կապված Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուի այցի հետ:

Դավութօղլուի այցի կապակցությամբ այսօր և վաղը Աթենքում կազմակերպվելու են բողոքի զանգվածային ակցիաներ, երթեր, հանրահավաքներ: Քաղաքի կենտրոնում գտնվող մի շարք փողոցներում կանգնեցվելու և սահմանափակվելու են փողոցները, ինչպես նաև մետրոպոլիտենի մի շարք կայարաններ:

Անվտանգության խիստ միջոցառումները կապված են նաև նրա հետ, որ Դավութօղլուի երկօրյա այցը կապված է 15-ամյա հույն դեռահաս Ալեքսիս Գրիգորոպուլոսի սպանության վեցամյակի հետ, որին ոստիկանությունը կրակել է 2008 թվականի դեկտեմբերի 6-ին:

Դավութօղլուն այցի ընթացքում հանդիպելու է Հունաստանի վարչապետ Անտոնիս Սամարասի հետ: Վարչապետները նախագահելու են Թուրք-հունական համագործակցության բարձր խորհրդի 3-րդ նիստում: Դավութօղլուին ընդունելու է նաև Հունաստանի նախագահ Կարոլոս Պապուլյասը:

Տեսանյութեր

Լրահոս