
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը հակառուսական բանաձև է ընդունել

ZN.UA-ի փոխանցմամբ` ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը ձայների ճնշող մեծամասնությամբ ընդունել է բանաձև, որում դատապարտվում են Ուկրաինայում Ռուսաստանի գործողությունները և նախատեսվում է հակազդել դրանց: Փաստաթուղթը նախատեսում է հետախուզական միջոցներով աջակցել Ուկրաինային ու վերջ դնել ՆԱՏՕ-ի ու Ռուսաստանի համագործակցությանը:
Բանաձևի ընդունման օգտին քվեարկել է 411 կոնգրեսական, իսկ դեմ` 10 կոնգրեսական: Բանաձևի օգտին քվեարկածները դատապարտել են Ուկրաինայի հանդեպ Ռուսաստանի քաղաքական, տնտեսական ու ռազմական ագրեսիան: Բանաձևը բաղկացած է 10 կետից, այն նաև նախատեսում է ռուսալեզու բնակչությամբ երկրներում ռուսերենով տեղեկատվության ստեղծում ու տարածում: