
ԱՄՆ Կոնգրեսն արգելափակել է Օբամայի միգրացիոն բարեփոխումը

BBC-ի ռուսական ծառայության փոխանցմամբ` ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատն արգելափակել է նախագահ Բարաք Օբամայի միգրացիոն բարեփոխումների ընդունումը: Բարեփոխումը հինգ միլիոն ապօրինի ներգաղթյալի հնարավորություն կտար խուսափել արտաքսումից: Ներկայացուցիչների պալատը բանաձև է ընդունել, որում դատապարտվել է Կոնգրեսի շրջանցմամբ բարեփոխում անելու նախագահի փորձը:
Ավելի վաղ Օբաման առաջարկել էր հինգ միլիոն ապօրինի ներգաղթյալներին տալ օրինականացման հնարավորություն, և որոշ ժամանակ ԱՄՆ-ում օրինական ճանապարհով մնալուց հետո դառնալ երկրի քաղաքացի: Նախագահը որոշել էր այդ բարեփոխումն անցկացնել առանց Կոնգրեսի կողմից դա հավանության արժանացնելու: