Բուրջանաձեն դեմ է Սաակաշվիլու կուսակցության գործունեության շարունակմանը
Новости-Грузия լրատվական գործակալության փոխանցմամբ` Վրաստանի խորհրդարանի նախկին նախագահ, «Միացյալ դեմոկրատական շարժում» կուսակցության առաջնորդ Նինո Բուրջանաձեն կարծում է, որ Միխեիլ Սաակաշվիլու «Միասնական ազգային շարժում» (ՄԱՇ) կուսակցությունը չունի բարոյական ու իրավաբանական իրավունք, որպեսզի գործող քաղաքական ուժ հանդիսանա Վրաստանում:
Բուրջանաձեն հայտարարել է, որ ՄԱՇ-ի առաջնորդներն ու նրա ստորադասները կործանեցին երկիրն ու նրան պարտադրեցին 2008 թվականի պատերազմը. «Երբ մենք կգանք իշխանության, ապա պետությունում կապահովենք արդարադատության վերականգնում: Այնպես որ մեր իշխանության գալու հետ կապված ՄԱՇ-ի մտավախությունն իսկապես հիմնավոր է»: