ՀՀԿ-ՀՅԴ հարաբերություններից երևում է, որ իշխանությունը կհամաձայնի անցնել 100% համամասնական համակարգի. Քաղտեխնոլոգ

Հնարավո՞ր է, ի վերջո, իշխանությունը համաձայնվի անցնել խորհրդարանական 100 % համամասնական ընտրական համակարգի: Քաղաքացիական պայմանագրի կառավարման խորհրդի անդամ Ալեն Սիմոնյանը կարծում է, որ հնարավոր է՝ սահմանադրական փոփոխությունների մեջ ինչ-որ ձևով զիջեն, բայց ամբողջությամբ չեն անցնի համամասնական ընտրակարգի: Այսօր՝ լրագրողների  հետ հանդիպման ժամանակ նա կարծիք հայտնեց, որ իշխանույթունը ինչ-որ պահի կգնա այդ քայլին:

«Որովհետև պարզ և անկհայտ է, որ Հանարապետական կուսակցության վարկանիշն այնքան էլ բարձր չէ, և հույսը դնել միայն ցուցակի վրա՝ հնարավոր չէ: Կարծում եմ՝ կամաց-կամաց, նույնիսկ սահմանադրական փոփոխությունների մեջ ինչ-որ ձևով կզիջեն, կքչացնեն տեղերը, բայց մեծ առումով, կարծում եմ՝ չեն անի»,- ասաց նա:

Ի տարբերություն Ա.Սիմոնյանի՝ քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը կարծում է, որ դա կլինի ու կլինի հենց սահմանադրական փոփոխություններով. «Որովհետև դա երևում է նաև ՀՀԿ-ՀՅԴ  հարաբերությունների մեջ, որովհետև ՀՅԴ-ի հիմնական պահանջը հենց դա է, և ես կարծում եմ՝ այդ պահանջ կկատարվի: Ես կարծում եմ՝ կգնան դրան, եթե, հատկապես, խնդիր կա, որ գնան պառլամենտական համակարգի»:

 

Տեսանյութեր

Լրահոս