ԲՀԿ-ն Սերժ Սարգսյանի պաշտոնանկության նախաձեռնությանը չմիանալու վերաբերյալ հանդես կգա հայտարարությամբ

ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ Սերժ Սարգսյանի պաշտոնանկության մասին Նիկոլ Փաշինյանի նախաձեռնության վերաբերյալ առաջիկայում ԲՀԿ-ն հանդես կգա պաշտոնական հայտարարությամբ:

Հիշեցնենք, որ ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնանկության հարցը արտահերթ կարգով քննարկելու նախաձեռնությամբ: Հարցը արտահերթ կարգով ԱԺ օրակարգում ընդգրկելու համար  անհրաժեշտ էր 44 պատգամավորի ստորագրություն, սակայն համապատասխան ձևաթղթի տակ ստորագրել է ընդամենը 3 պատգամավոր: Հիշեցնենք, որ նախաձեռնության վերջնաժամկետը մինչև ժամը 13:00-ն էր:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031