Բաժիններ՝

Իրանի խորհրդարանը հավանության է արժանացրել երկրում նոր ատոմակայաններ կառուցելու պլանը

Իրանական IRNA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանի խորհրդարանն աջակցություն է հայտնել երկրում նոր ատոմակայաններ կառուցելու մասին կառավարության պլանին: Այդ մասին նշված է Իրանի նախագահ Հասան Ռոուհանիին պատգամավորների հասցեագրած երեկվա նամակում:

Փաստաթղթի վրա իրենց ստորագրությունը դրել են 290 պատգամավորից 201-ը: Դրանում մասնավորապես նշված է, որ Իրանի խորհրդարանը կառավարությանն աջակցելու է Բուշեհրի ատոմակայանում երկու նոր էներգաբլոկ կառուցելու և հետագայում դրանց թիվը 4-ի հասցնելու հարցում բյուջետային ֆինանսավորման կազմակերպմանը:

Իրանում ատոմային էներգետիկ նոր օբյեկտներ կառուցելու մասին համաձայնագրերի փաթեթը ստորագրվել է ընթացիկ տարվա նոյեմբերի 11-ին, Մոսկվայում: Այն ստորագրել են ռուսական «Ռոսատոմ» պետական կորպորացիայի և Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության ներկայացուցիչները: Փաթեթը նախատեսում է ևս 4 ատոմային էներգաբլոկի կառուցում Իրանի այլ հատվածներում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031