Վրաստանի վարչապետը կայցելի Ուկրաինա

Грузия Online-ի փոխանցմամբ՝ Վրաստանի ԱԳՆ-ը պատրաստում է վարչապետ Իրակլի Գարիբաշվիլու այցն Ուկրաինա: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է Վրաստանի ԱԳՆ-ի խոսնակ Դավիթ Կերեսելիձեն: Նրա խոսքերով՝ դեռ հայտնի չէ Գարիբաշվիլու ուկրաինական այցի ժամկետը, քանի որ վրացական կողմը սպասում է Ուկրաինայում կառավարության ձևավորմանը:

Կերեսելիձեն հավելել է, որ այցը կնպաստի երկու երկրների անվտանգության ու համագործակցության խորացմանը և ևս մեկ անգամ կհաստատի Ուկրաինայի ժողովրդին Վրաստանի աջակցելը. «Դա կլինի բարձր մակարդակի այց, և հետևաբար մենք պետք է պատրաստ լինենք բոլոր հարցերի շուրջ քննարկումներին»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031