Բաժիններ՝

Դոնալդ Տուսկը պաշտոնապես փոխարինել է Հերման վան Ռոմպեյին

RBC-ի փոխանցմամբ՝ Լեհաստանի նախկին վարչապետ Դոնալդ Տուսկն այսօր պաշտոնապես զբաղեցրել է Եվրոպական խորհրդի նախագահի պաշտոնը՝ փոխարինելով Հերման վան Ռոմպեյին: Դրանով իսկ վերջնականապես ձևավորվեց ԵՄ-ի իշխանական նոր կազմը:

Եվրահանձնաժողովը գլխավորում է Լյուքսեմբուրգի նախկին վարչապետ Ժան Կլոդ Յունկերը, իսկ արտաքին քաղաքական ծառայությունը՝ իտալացի Ֆեդերիկա Մողերինին: Դոնալդ Տուսկը Եվրոպական խորհրդի ղեկավարի պաշտոնում կաշխատի 2.5 տարի, իսկ հետագայում կարող է երկարաձգվել նրա լիազորությունների ժամկետը:

Նրա հիմնական գործառույթներն են լինելու Եվրոպական խորհրդի նիստերի կազմակերպումը, ԵՄ-ի բոլոր երկրների ղեկավարների միջև խնդրահարույց բոլոր հարցերի շուրջ փոխզիջման գնալը, բարձր մակարդակի միջազգային բանակցություններում հասարակությունը ներկայացնելը:

Ոչ պաշտոնապես այդ պաշտոնն անվանում են «ԵՄ-ի նախագահ»: Հենց նա է քաղաքական այն ֆիգուրը, որից կախված է առաջնորդների հանդիպման օրակարգը: Հիմնական խնդրահարույց հարցերից մեկը, որոնց հատուկ ուշադրություն է դարձնում Տուսկը, Ուկրաինայի ճգնաժամն է:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031