Բաժիններ՝

Ես կլուծեմ հյուսիսային տարածքների խնդիրն ու կկնքեմ խաղաղության պայմանագիր. Սինձո Աբե

Ճապոնական Kyodo լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն Հոկայդո կղզի կատարած այցի ժամանակ հայտարարել է, որ մտադիր է ամեն գնով հասնել Ռուսաստանի հետ տարածքային վեճի (Կուրիլյան կղզիներ) կարգավորմանը.

«Ես կլուծեմ հյուսիսային տարածքների խնդիրն ու կկնքեմ խաղաղության պայմանագիր: Որպես քաղաքական գործիչ, որպես վարչապետ՝ ցանկանում եմ դրան հասնել ամեն գնով»: Ընդգծվում է, որ Աբեն այս հայտարարությունն արել է Նեմուրի քաղաքի քաղաքապետ Սյունսկե Խասեգավայի հետ հանդիպման ժամանակ:

Խասգավան իր հերթին հայտարարել է, որ Աբեին արդեն իսկ տրվել է նման հնարավորություն. «Դուք Ռուսաստանի նախագահի հետ արդեն իսկ հանդիպել եք 7 անգամ, և ես շատ կցանկանայի, որ Դուք լուծեք այդ խնդիրը վարչապետ հանդիսանալու ժամանակ»:

Ռուսաստանաի ու Ճապոնիայի միջև խաղաղության պայմանագիր չի ստորագրվել Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո, ինչի գլխավոր խոչընդոտը Հարավային Կուրիլյան կղզիների շուրջ տարածքային վեճն է:

1855 թվականի համաձայն՝ Իտուրուպ, Կունաշիր ու Շիկոտան կղզիները պատկանում են Ճապոնիային, սակայն Երկրորդ համաշխարհային պատերազմի արդյունքներով դրանք անցել են ԽՍՀՄ-ին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031