Բաժիններ՝

Մեդվեդևն ու Օտորբաևը կքննարկեն ԵՏՄ-ին Ղրղզստանի միանալու հարցը

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանի ու Ղրղզստանի վարչապետեր Դմիտրի Մեդվեդևն ու Ջոոմարտ Օտորբաևն այսօր Մոսկվայում բանակցելու են տնտեսական համագործակցության ու եվրասիական ինտեգրման շուրջ: Այս մասին հայտնել է Ռուսաստանի կառավարության մամլո ծառայությունը:

Վերջինիս հաղորդմամբ՝ Մեդվեդևն ու Օտորբաևը քննարկելու են տնտեսական, էներգետիկ, արդյունաբերական, տրանսպորտային, ֆինանսական ու այլ ոլորտներում երկկողմ փոխգործակցության հարցը: Բացի այդ, նրանք կքննարկեն ԵՏՄ-ին Ղրղզստանի միանալու մասին պայմանավորվածության իրագործման ընթացքը:

Պլանավորված է, որ դեկտեմբերի 2-ին Օտորբաևը Մոսկվայում մասնակցելու է Ռուս-ղրղզական միջկառավարական հանձնաժողովի նիստին, որում քննարկվելու են առևտրային-տնտեսական, գիտատեխնիկական ու հումանիտար համագործակցության հարցեր:

Ղրղզստանը Մաքսային միությանը միանալու իր ցանկության մասին հայտարարել է 2011 թվականի գարնանը: ԵՏՄ-ին Ղրղզստանի միանալու միջոցառումների պլանը հավանության է արժանացել այս տարվա մայաիսի 29-ին: Պլանավորված է, որ ԵՏՄ-ին Ղրղզստանի միանալու մասին պայմանագիրը ստորագրվելու է դեկտեմբերի 23-ին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031