
Հուսով եմ, որ կբացվի հայ-թուրքական սահմանը. Ֆրանցիսկոս

Թուրքական Anadolu լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Հռոմի պապ Ֆրանցիսկոսը, որի եռօրյա թուրքական այցն ավարտվել է երեկ երեկոյան, հույս է հայտնել, որ կբացվի հայ-թուրքական սահմանը: Հռոմի պապն այդ հայտարարությունն արել է Հռոմ վերադառնալիս՝ ինքնաթիռում լրագրողների հետ զրույցում:
Ֆրանցիսկոսը հիշեցրել է, որ հաջորդ տարի Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցն է, և այդ պլանում հիշատակել է ընթացիկ տարվա ապրիլի 23-ին Թուրքիայի ներկայիս նախագահ (այն ժամանակ՝ վարչապետ) Ռեջեփ Էրդողանի հղած ցավակցական ուղերձը.
«Չգիտեմ, թե ինչու են դատապարտում դա: Դրանք դրական ժեստեր են՝ մերձեցման ճանապարհին ընկած փոքր ժեստեր: Մենք աղոթում ենք ժողովուրդների հաշտեցման համար: Հուսով եմ, որ կբացվի հայ-թուրքական սահմանը»: