Բաժիններ՝

Մոլդովայի խորհրդարանական ընտրությունների արդյունքներով առաջատարը սոցիալիստներն են

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Մոլդովայի երեկ անցկացված խորհրդարանական ընտրությունների արձանագրությունների 87.6 տոկոսի հաշվարկից հետո առաջատարը սոցիալիստներն են, որոնք ստացել են քվեների 21.61 տոկոսը: Այս մասին են վկայել Մոլդովայի ԿԸՀ-ի ներկայացրած տվյալները:

Երկրորդ տեղում նախկին վարչապետ Վլադ Ֆիլատի գլխավորած Լիբերալ-դեմոկրատական կուսակցությունն է՝ 19.29 տոկոս: Մոլդովայի նախկին նախագահ Վլադիմիր Վոռոնինի գլխավորած Կոմունիստական կուսակցությունը հավաքել է քվեների 17.84 տոկոսը:

Դեմոկրատական կուսակցությունը, որը գլխավորում է խորհրդարանի նախկին նախագահ Մարիան Լուպուն, հավաքում է քվեների 15.76 տոկոսը: Լիբերալ կուսակցությունը նույնպես հաղթահարում է անցումային շեմը՝ հավաքելով քվեների 9.8 տոկոսը:

Մոլդովայում երեկ անցկացված խորհրդարանական ընտրություններում հիմնական պայքարն ընթացել է ներկայումս իշխող եվրոպամետ դաշինքի (լիբերալ-դեմոկրատներ, դեմոկրատներ) և ընդդիմադիր ձախ կուսակցությունների (սոցիալիստներ ու կոմունիստներ) միջև, որոնք հանդես են գալիս եվրասիական ինտեգրման օգտին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031