Բաժիններ՝

Ռուսաստանի զինված ուժերը 2015 թվականին կանցկացնեն ավելի քան 4000 զորավարժություն

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանի Պաշատապանության նախարարությունը 2015 թվականին անցկացնելու է ռազմական պատրաստության մոտ 4000 միջոցառում: Այս մասին հայտնել է ՌԴ ՊՆ-ի մամլո ծառայությունը:

Դեկտեմբերի 1-ին Ռուսաստանի զինված ուժերի բոլոր զորամասերում ու զորամիավորումներում մեկնարկում է նոր ուսումնական տարին: ՌԴ ՊՆ-ի տարածած հաղորդագրության մեջ նշված է. «2015 թվականին պլանավորված է տարբեր մակարդակի ու մասշտաբի մոտ 4000 միջոցառում, այդ թվում նաև ՀԱՊԿ-ի ու ՇՀԿ-ի երկրների ստորաբաժանումների հետ համատեղ:

Դրանցից խոշորագույն զորավարժությունները կհանդիսանան «Կենտրոն-2015»-ը և ռուս-բելառուսական համատեղ «Դաշինքի վահան-2015»-ը: 2015 թվականին Ռուսաստանում կանցկացվեն Միջազգային զորախաղեր՝ ներառյալ «Տանկային բիաթլոն – 2015» աշխարհի առաջնությունը, և ավելի քան 10 միջազգային մրցույթներ»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031