
Բահրեյնի թագավորը չի փոխել երկրի վարչապետին, ով տվյալ պաշտոնը զբաղեցնում է 1971 թվականից

Bahrain News Agency-ի փոխանցմամբ՝ Բահրեյնի վարչապետ, շեյխ Սալման Ալ Խալիֆան հայտարարել է թագավորության կառավարության ցրման մասին: Վարչապետն այդպիսի որոշում է ընդունել՝ կապված Պատգամավորների պալատի (խորհրդարանի ստորին պալատ) ընտրությունների արդյունքների հետ.
Նոյեմբերի 29-ին Բահրեյնում անցկացվել է համընդհանուր խորհրդարանական ընտրությունների երկրորդ փուլը, որի արդյունքներով՝ խորհրդարանում 27 տեղ զբաղեցրել են սուննի պատգամավորները, 14 մանդատ էլ բաժին է ընկել շիաներին:
Չնայած կառավարության հրաժարականին՝ Բահրեյնի թագավոր Համադ բեն Իսա ալ-Խալիֆան նախկին վարչապետին լիազորել է զբաղվել նոր կառավարության ձևավորմամբ՝ դրանով իսկ հերքելով այն լուրերը, թե առողջական խնդիրների պատճառով քաղաքական արենայից հեռանում է 79-ամյա վարչապետը:
Սալման Ալ Խալիֆան Բահրեյնի կառավարությունը գլխավորում է 1971 թվականից: Նա նոյեմբերի վերջին Թայլանդից վերադարձել է թագավորություն, ուր երկար ժամանակ ստացել է բուժում: