Վլադիմիր Պուտինն այսօր ժամանում է Թուրքիա

Թուրքական Anadolu լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն այսօր ժամանում է Թուրքիա: Պուտինն Անկարայում կայցելի Թուրքիայի Հանրապետության հիմնադիր Մուսթաֆա Քեմալ Աթաթուրքի դամբարան՝ Անըթքաբիր:

Ապա իր նստավայրում Ռուսաստանի նախագահին կընդունի Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը: Նրանց «տետ-ա-տետ» հանդիպումից հետո կանցկացվի Ռուս-թուրքական բարձր մակարդակի համագործակցության խորհրդի 5-րդ նիստը, որը համանախագահելու են Պուտինն ու Էրդողանը:

Նիստում քննարկվելու են ռուս-թուրքական երկկողմ հարաբերությունների զարգացման հարցը, ինչպես նաև տարածաշրջանային ու միջազգային հիմնական հարցերը:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031