Բաժիններ՝

Ֆերգյուսոնի ոստիկանությունը կհամալրվի աֆրոամերիկացիներով

Ամերիկյան The Los Angeles Times թերթի փոխանցմամբ՝ ԱՄՆ Միսսուրի նահանգի Ֆերգյուսոն քաղաքի ոստիկանությանը սպասվում են կադրային փոփոխություններ, որոնք առաջին հերթին առնչվելու են իրավապահ մարմիններում աֆրոամերիկացիների թվաքանակին: Այս մասին հայտարարել է Ֆերգյուսոնի քաղաքապետ Ջեյմս Նոուլզը:

Նա ընդգծել է, որ ոստիկանության հաստիքային ձևավորման հանդեպ նոր մոտեցումը պետք է հենված լինի հասարակության կազմի վրա: Նա հավելել է, որ դրա համար մտադիր է իրավապահ մարմինների շարքերում ընդգրկել աֆրոամերիկացիների:

Դրա հետ մեկտեղ նա նշել է, որ քաղաքի ոստիկանական դեպարտամենտի ղեկավարությունում չեն լինի պաշտոնանկություններ: Նոյեմբերի 29-ին ոստւկան Դարեն Ուիլսոնը, ով օգոստոսի 9-ին Ֆերգյուսոնում սպանել է 18-ամյա աֆրոամերիկացի Մայքլ Բրաունին, հրաժարականի դիմում էր գրել:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031