Բաժիններ՝

Թուրքական բանջարեղենի հետ դեռ չենք կարողանում մրցակցել. Ջերմոցների ասոցիացիայի նախագահ

Հայաստանի ֆերմերները ռուսական վարկով 9 հեկտար ջերմոցներ կկառուցեն հանրապետության գրեթե բոլոր մարզերում: Ջերմոցների ասոցիացիայի նախագահ Պողոս Գևորգյանը 168.am-ին տեղեկացրեց, որ միությունը դիմել է Հայաստանում ՌԴ առևտրային ներկայացուցչին, որը ջերմատներ կառուցելու համար Ռուսաստանից ֆինանսական միջոցներ է բերել ընդամենը 6% տոկոսադրույքով: Նա նկատեց, որ հայկական բանկերից վարկ վերցնելու դեպքում նվազագույն տոկոսադրույքը 12% է:

«Նպատակը արտադրանքը Ռուսաստան արտահանելն է: Հայաստանի շուկան արդեն հագեցած է, այդքան որ ջերմոց են կառուցում, մեր շուկան կողողվի»,- ասաց նա:

Պ.Գևորգյանի խոսքով՝ ՌԴ-ն բանջարեղեն է ներկրում նաև Թուրքիայից, որի արտադրանքի հետ հայկականը դեռևս չի կարող մրցել. «Թուրքականի համեմատ մեր ունեցած տեխնոլոգիաներով ու գազի գներով մրցունակ չենք: Դրա համար պետք է կառուցվեն նոր ջերմատներ, նոր տեխնոլոգիաներով, որպեսզի մրցունակ լինենք»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս