
Ինչ արժեն բնակարանները Երևանի տարբեր վարչական շրջաններում

ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի ամփոփ տեղեկատվության համաձայն, 2014թ. հոկտեմբերին հանրապետությունում անշարժ գույքի նկատմամբ իրականացվել են 19501 գործարքներ, որոնցից 33 տոկոսը բաժին է ընկնում մայրաքաղաքին:
Օտարման գործարքները կազմում են բոլոր գործարքների 24%-ը։
Երևան քաղաքի բազմաբնակարան շենքերի բնակարանների շուկայական միջին գները՝ ըստ վարչական շրջանների, գրեթե փոփոխություն չեն կրել։
Ամենաթանկը Կենտրոն վարչական շրջանի բնակարաններն են. 2014 թվականի հոկտեմբերին 1քմ-ն այստեղ արժե 428000 դրամ։
Կենտրոնին հաջորդում են Արաբկիրը (356600 դրամ), Քանաքեռ-Զեյթունը (282700 դրամ) և Դավթաշենը (275200 դրամ)։