Հայաստանից Եվրամիություն արտահանումը նվազել է
Այս տարվա հունվար-հոկտեմբերին Հայաստանից ԵՄ երկրներ արտահանման ծավալները նվազել են 10.1%-ով։ Ինչպես տեղեկացնում է ՀՀ Ազգային վիճակագրական ծառայությունը՝ 2014թ. առաջին 10 ամիսներին դեպի ԵՄ արտահանման ծավալը կազմել է 371.5 միլիոն դոլար՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 413.1 միլիոն դոլարի դիմաց։
Նույն ժամանակահատվածում ԵՄ-ից Հայաստան ներմուծումը ըստ առևտուր անող երկրի նվազել է 11.9%-ով և կազմել 941.3 միլիոն դոլար, իսկ ըստ ապրանքի ծագման երկրի՝ աճել 1%-ով և կազմել 947.7 միլիոն դոլար։
ԵՄ-նա բաժին է ընկնում Հայաստանի արտաքին առևտրաշրջանառության 27.1%-ը։