Բաժիններ՝

12-ամսյա գնաճը 2,6% է

2014թ. նոյեմբերին հոկտեմբերի համեմատ ՀՀ սպառողական շուկայում արձանագրվել է 1.3% գնաճ: Պարենային ապրանքների (ներառյալ ոգելից խմիչք և ծխախոտ) գները նշված ժամանակահատվածում աճել են 2.3%-ով, ոչ պարենային ապրանքներինը՝ 0.9%-ով, իսկ ծառայությունների ոլորտում գրանցվել է սակագների 0.2% նվազում:

Ազգային վիճակագրական ծառայության տվյալների համաձայն՝ 2014թ. հունվար-նոյեմբերին հանրապետության սպառողական շուկայում արձանագրվել է գների միջին ամսական 0.1% հավելաճ, ինչը 0.3 տոկոսային կետով ցածր է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համապատասխան ցուցանիշից (0.4%):

2014թ. նոյեմբերին 2013թ. նոյեմբերի համեմատ սպառողական գներն աճել են 2.6%, այդ թվում, պարենային ապրանքներինը (ներառյալ ոգելից խմիչք և ծխախոտ)` 3.2%, ոչ պարենային ապրանքներինը` 1.3%, ծառայությունների սակագները` 2.1%, իսկ հունվար-նոյեմբերին 2013թ. հունվար-նոյեմբերի համեմատ` համապատասխանաբար 2.8%, 1.8 , 1.7 և 5.3%:

Հանրապետության դիտարկվող բոլոր քաղաքներում 2014թ. նոյեմբերին հոկտեմբերի համեմատ սպառողական գներն աճել են 0.8-1.5%-ով, այդ թվում, գնաճի ամենաբարձր ցուցանիշն արձանագրվել է ք. Վանաձորում: Մայրաքաղաքում սպառողական գներն աճել են 1.4%-ով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս