
Թուրքիայում ժամանակին կավարտվեն «Բաքու-Թբիլիսի-Կարս» երկաթուղու կառուցման աշխատանքները. Պանախով

Ադրբեջանական Trend լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայի տարածքում ժամանակին կավարտվեն «Բաքու-Թբիլիսի-Կարս» (ԲԹԿ) երկաթուղու կառուցման աշխատանքները:
Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է Ադրբեջանի տրանսպորտի փոխնախարար Մուսա Պանախովը՝ պատասխանելով Թուրքիայի տարածքում երկաթուղու կառուցման ձգձգման մասին հարցին.
«Նման խոսակցությունները եղել են այդ նախագծ իրագործման մեկնարկից սկսած: Կցանկանայի ասել, որ Թուրքիայում շարունակվում են աշխատանքները, և որ դրանք ավարտվելու են ժամանակին: Այս տարվա դեկտեմբերին պլանավորված է առաջին աշխատանքային գնացքը փորձարկել մինչև թուրք-վրացական սահման»:
Հիշեցնենք, որ օրեր առաջ թուրքական Zaman թերթը գրել էր, որ Թուրքիայի տարածքում դադարեցվել են «Բաքու-Թբիլիսի-Կարս» երկաթուղու կառուցման աշխատանքները: