«Ինչպե՞ս կարող է Եռայկն իր գլխավորին, իր լիդերին իմպիչմենտ անի». Պետրոս Մակեյան

«Ժողովրդավարական Հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանը՝ 168.am-ի հետ զրույցում՝ խոսելով ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Ն.Փաշինյանի՝ նախագահ Ս.Սարգսյանի դեմ իմպիչմենտի գործընթաց նախաձեռնելու մասին, ասաց, թե քանի որ Ս. Սարգսյանն ընտրված նախագահ չէ,  հնարավորությունենրի դեպքում` հենց հաջորդ օրը կարելի էր նախաձեռնել այդ գործընթացը, բայց «Հայաստանում մենք գիտենք, ինչպես է դա իրականացվում»:

Պ. Մակեյանը կարծում է՝ Ն. Փաշինյանիը փորձում է այդ քայլով համաժողովդրական շարժում նախաձեռնած, ու «իբր» վարչախմբի դեմ պայքարող մարդկանց դիմակը պատռել. «Նիկոլը փորձում է ևս մեկ անգամ իր այդ քայլով բացահայտել, այսպես կոչված՝ ոչ իշխանական եռյակի իրական դեմքը»:

Ըստ Պ. Մակեյանի՝ տեխնիկական առումով դա հնարավոր չի լինի հասցնել իր հանգրվանին, որովհետև քաղաքական մթնոլորտն այնպիսին չէ, որ մեծամասնությունից փախչեն ու կանգնեն փոքրամասնության կողքին. «Այսօրվա գործող Ազգային ժողովի ներսում այդ որակը չկա, որ ապահովի պահանջվող սահմանադրական այդ թվաքանակը»:

Հարցին՝ ըստ Ձեզ ինչո՞ւ է Եռյակը դեմ այդ նախաձեռնությանը,Պ.Մակեյանն այսպես պատասխանեց.

Կարդացեք նաև

«Եռյակը կարող է շատ լուրջ դեմքով փորձել բացատրել, բայց այդ բացատրությունը կապ չունի: Եռյակը չի կարող կողմ լինել, որովհետև ինչպե՞ս կարող է Եռայկն իր գլխավորին, իր լիդերին իմպիչմենտ անի: Սերժ Սարգասյանն իրենց լիդերն է և իրեն կողմից ընտրված, իրականությունը սա է»:

Մենք նաև հետաքրքրվեցինք Պ. Մակեյանից՝ սահմանդրական հիմքեր կա՞ն նախագահին իմպիչմենտ հայատարելու համար: Պ. Մակեյանը պատասխանեց, որ, իհարկե, կան նման հիմքեր.

«Կարելի է այնքան հիմքեր ներկայացնել, ես չգիտեմ՝ որից սկսենք, որից ավարտենք: Հիմքերի խնդիր չկա: Դրա մասին ես չեմ մտածել, բայց մի 2 րոպեի ընթացքում կարելի է անընդհատ շարադրել այդ հիմքերը»:

Հարցին էլ՝ օրինակ, ինչպիսի՞ հիմքեր կարող եք նշել այս պահին, Պ.Մակեյանն այսպես պատասխանեց. «Մարտի 1-ի չբացահայտումը, օլիգարխիայի կրիմինալ գոյությունը, ժողովրդի ունեցվածքի, հանքարդյունաբերության հոշոտումը, երկրի ընդերքի հոշոտումը, բանկային համակարգի այսօրվա ժողովրդին արտագաղթի մղող տոկոսադրույքները, ու այսպես կարելի է  անընդհատ շարունակել»:

 

Տեսանյութեր

Լրահոս