Ադրբեջանը բողոք է հայտնել Ուկրաինային

Ադրբեջանական Trend լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ուկրաինայում Ադրբեջանի դեսպանատունը դժգոհություն է հայտնել այդ երկրի ԱԳՆ-ին՝ կապված ուկրաինական «1+1» հեռուստալիքի կողմից «հակաադրբեջանական ուղղվածության հաղորդում» հեռարձակելու հետ:

Հեռուստաալիքի լրագրողները պատրաստել են «15 հանրապետություն» հաղորդումը, որում խոսք է գնացել նաև Ղարաբաղյան հակամարտության մասին: Ադրբեջանական կողմի պնդմամբ՝ հաղորդման մեջ «խեղաթյուրվել են պատմական իրողությունները», և որ դրանում համակրանք է հայտնվում Հայաստան ու ԼՂՀ-ի մասին:

Ադրբեջանի դեսպանատունն ուկրաինական կողմին հիշեցրել է, որ Ադրբեջանն աջակցում է Ուկրաինայի տարածքային ամբողջականությանը և ՄԱԿ ԳԱ-ում քվեարկել է դրա օգտին, և որ այդ ամենից հետո «արդար դժգոհություն» է հարուցում «Ադրբեջանի դեմ ուղղված, այդ պատվիրված ու ոչ օբյեկտիվ» հաղորդման հեռարձակումը: Ադրբեջանի դեսպանատունը նաև բողոք է հղել ուկրաինական հեռուստաալիքի ղեկավարությանը:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930