Գարիբաշվիլին չի կասկածում, որ ՌԴ-ը Հարավային Օսիայի համար նույնպես պայմանագիր է պատրաստում

Բրիտանական Financial Times թերթին տված հարցազրույցի ժամանակ Վրաստանի վարչապետ Իրակլի Գարբաշվիլին հայտարարել է, թե չի կասկածում, որ Մոսկվան պլանավորում է համատեղ զորքերի ստեղծման մասին պայմանագիր ստորագրել Ցխինվալիի շրջանի (Հարավային Օսիա) դե-ֆակտո իշխանությունների հետ:

Ռուսաստանի ու Աբխազիայի նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Ռաուլ Խաջիմբան երկուշաբթի Սոչիում ստորագրել են Դաշնակցության ու ռազմավարական գործընկերության մասին պայմանագիր, որը նախատեսում է պաշտպանության ու անվտանգության ընդհանուր տիրույթի ձևավորում, այդ թվում նաև միացյալ զորամիավորման ստեղծմամբ, որը կենթարկվի միացյալ հրամանատարությանը:

Գարիբաշվիլին հայտարարել է, որ Մոսկվայի ու Սուխումի միջև ստորագրված այդ պայմանագիրը հանդիսանում է բռնազավթման ուղղությամբ Ռուսաստանի հերթական քայլը, եվրոպական ու եվրաատլանտյան կառույցներին անդամակցելու Վրաստանի ձգտման հանդեպ Պուտինի արձագանքը:

Գարիբաշվիլին ընդգծել է, որ չի կասկածում, որ Մոսկվան ներկայումս Հարավային Օսիայի համար ստորագրում է այդպիսի պայմանագիր, ինչպիսին որ ստորագրվեց Աբխազիայի հետ.

«Վրաստանի կառավարությունը մոբիլիզացնում է միջազգային հանրությանը, որպեսզի դատապարտվեն Ռուսաստանի իշխանությունների այդ գործողությունը: Մենք ամերիկացի ու եվրոպացի ընկերներից ակնկալում ենք ավելի ակտիվ դատապարտում»:

Տեսանյութեր

Լրահոս