
«Իսլամական պետությունը» ոչ թե կրոնական, այլ քաղաքական շարժում է. Աբդուլլահ Գյուլ

Թուրքական Dünya Bülteni լրատվական կենտրոնի փոխանցմամբ՝ Թուրքիայի 11-րդ նախագահ Աբդուլլահ Գյուլը Լոնդոնում գործող հեղինակավոր փորձագիտական կենտրոն Chatham House-ում հայտարարել է, որ «Իսլամական պետությունը» ոչ թե կրոնական, այլ քաղաքական շարժում է:
Գյուլը հայտարարել է, որ երբևէ «Իսլամական պետությանը» չի համարել գաղափարական սպառնալիք տարածաշրջանի և մասնավորապես Թուրքիայի համար: Գյուլի խոսքերով՝ Պարսից ծոցի պատերազմների տարիներին տարածաշրջանում սպառնալիք է հանդիսացել միայն Սադդամ Հուսեինը, մինչդեռ ներկայումս ավելացել է սպառնալիքների թիվը:
Գյուլն ընդգծել է, որ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո Մերձավոր Արևելքի ամենակարևոր խնդիրներից մեկը շարունակում է մնալ Պաղեստինի հարցը և գոհունակություն է հայտնել, որ եվրոպական մի շարք երկրներ սկսել են վարել Պաղեստինի ճանաչման քաղաքականություն: Այդ պլանում նա առանձնացրել է Մեծ Բրիտանիային ու Ֆրանսիային: