Բաժիններ՝

ԱՄՆ-ը մտադիր չէ Ուկրաինային հատկացնել մահաբեր զենք

The Hill-ի փոխանցմամբ՝ ԱՄՆ-ը մտադիր չէ Ուկրաինային հատկացնել մահաբեր զենք, և որ այդ հարցում Սպիտակ տան դիրքորոշումը մնում է նույնը: Այս մասին երեկ հայտարարել է Պենտագոնի մամլո քարտուղար Ջոն Կիրբին՝ մեկնաբանելով Եվրոպայում ՆԱՏՕ-ի միացյալ ուժերի գլխավոր հրամանատար Ֆիլիպ Բրիդլավի առաջիկա այցը Կիև.

«Մենք շարունակում ենք ուսումնասիրել ռազմական օգնության մասին Ուկրաինայի բոլոր խնդրանքները, սակայն ներկայումս մենք կենտրոնացած ենք ոչ մահաբեր զենքի մատակարարման վրա: Այդ պլանում փոփոխություններ չեն գրանցվել»:

ԱՄՆ-ը ներկայումս պաշտոնապես ուկրաինական բանակի համար մատակարարում է զրահաբաճկոններ, գիշերային տեսանելիության սարքեր, կապի միջոցներ, ավտոմեքենաներ, պարեկային մոտորանավակներ, ռազմական հանդերձանք, դեղորայք:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս